ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Նավթի գինը գերազանցել է 70 դոլարի շեմը

Նավթի գինը գերազանցել է 70 դոլարի շեմը
24.03.2018 | 12:58

Նավթի համաշխարհային գներն աճել են մարտի 23-ին անցկացվող աճուրդի ընթացքում՝ հաղթահարելով մեկ բարելի համար 70 դոլարի շեմը: Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում կազմել է 70.10 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեխասյան ապրանքանիշի նավթի արժեքը նյույորքյան NYMEX ապրանքային բորսայում կազմել է 65.33 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Աճուրդի մեկնակի պահին Brent-ի գները 5,9 տոկոսի աճ էին գրանցել, որը ռեկորդային ցուցանիշ է անցյալ տարվա հուլիսից ի վեր, իսկ WTI-ի գները՝ 4,9 տոկոսի աճ:

Դիտվել է՝ 4416

Մեկնաբանություններ